Ապշահար եմ, այս ինչ է կատարվում մեր Ազգի ու մեր Երկրի հետ

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ապշահար եմ, այս ինչ է կատարվում մեր Ազգի ու մեր Երկրի հետ, անհավատալի է, չասելու համար աներևակայելի: Դեռ Ֆրանսայում գտնված վերջին օրերին, ակնապիշ հետևում էի, թե ինչ է կատարվում Աստվածաբնակ իմ Դրախտավայր Հայաստանում: Ունկնդրում էի, թե ինչպես շատեր, որ դեռ երեկ ցուպը ձեռքերին հաջողություն էին փնտրում օտար ափերում, հանկարծ ամբողջ աշխարհից հայտարարում էին վերադառնալու ենք Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն, առավոտյան արթնացա մտքումս և հոգուս մեջ ծնվել էր մի երգ, մի բանաստեղծություն ,,ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԴ,, կոչ նրանց որոնք հասկանում են, թե մեր երկիրը հզոր է մեզանով և հայի փայլուն մտքով: Ես այն չեմ երգել ես այն դեռ ձեզ եմ ներկայացնում իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԴ

Հնչեք շեփոր, զարկեք թմբուկ, ելեք հայ քաջեր,
Հայրենիքն է ձեզ ետ կանչում, արի պաշտպաններ,
Բավ է Հայկի հզոր ուժը օտարը վայլի
Արի եղբայր քո սուրբ Երկիր, կյանքդ նվիրի:
Ուր էլ գնաս, ով իմ ընկեր, օտար ես գիտցիր,
Ինչ էլ անես, ինչ էլ շինես քոնը չեն՝ գիտցիր,
Քո զավակը քեզնից ծնված՝ օտարի հողում,
Օտար հացն է նրան սնում, քոնը չէ գիտցիր:
Դե ինչ եղբայր, ցուպդ վայր դիր, գնանք մըր երգիր,
Մեր պապերի ու մեր հողին պաշտպան դու կանգնիր,
Տես թշնամին աչքը դրած մեր հող ու ջրին,
Կուզե խլել հայու ձեռքից Դրախտ Հայրենին:
Ելեք Մհեր ու Դավիթ, կապեք ձեր թուր կեծակին,
Ելեք հայեր աշխարհի, օգնեք Սասնա ծռերին,
Որ շողշողի մեր դրոշն Արարատի կատարին,
Դրախտավար այս հողը, օրրան մնա հայերին:
Թե հարկ լինի կյանքս տալու, ես պատրաստ եմ իմ Երկիր
Առանց գառի, առանց զոհի, մատաղ չկա իմացիր,
Հանուն հողիս ես կզոհեմ թե փառք, թե փող և թե կյանք,
Իմ սուրբ երկիր դու միշտ ապրիր, ողջ հայության դու պարծանք:

Like this post? Please share to your friends: