Ապրիլյան քառօրյայի մասնակից զինվորի բուժման համար գումար է հարկավոր․ մայրն ահազանգում է

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դավիթ Թադևոսյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին, զինծառայության է եղել Արցախում, այսօր առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրա մայրը՝ տիկին Հասմիկը, մեզ հետ զրույցում պատմեց, որ մարտական գործողություններից հետո իր որդու մոտ ի հայտ են եկել ուժեղ գլխացավեր, զգացողության կտրուկ վատացում, որի արդյունքում տղան Արցախից ուղղաթիռով շտապ տեղափոխվել էր Երևան։

Մոտ երկու ամիս եղել է անգիտակից վիճակում, այնուհետև սկսել է որոշ չափով խոսել, քայլել։ Նրան շտապ բուժում է հարկավու Գերմանիայում։ Այնտեղի հիվանդանոցներից մեկի հետ արդեն խոսել են։ Անհրաժեշտ է 12 հազար եվրո հիվանդանոցային ծախսերի համար։ 5000-ը զինվորի մայրը մի կերպ կարողացել է ծանոթների, բարեկամների միջոցով հայթհայթել, իսկ մնացյալ 7000 եվրոն ոչ։ Նա բազմիցս դիմել է ՊՆ, սակայն ապարդյուն։ Տիկին Հասմիկը նշեց, որ անգամ ցանկանում է տունը վաճառել, միայն թե որդուն կարողանա բուժել։

Մանրամասները՝ տեսանյութում

Like this post? Please share to your friends: