Արցախում ադրբեջանցու հուշաքար է տեղադրվել. բնակիչներն այն ջարդել են ու փնտրում են նախաձեռնողին. ո՞վ է նա

Արցախում շատ տարօրինակ միջադեպ է եղել. ինչ որ մարդիկ Ակնայում (Աղդամում), Ադրբեջանի ազգային հերոս Ալահ-վերդի Բագիրովի հուշաքարն են դրել:
Հուշաքարի վրա նշված է, որ նախաձեռնության հեղինակը Ռազմիկ Պետրոսյանն է, ով ի դեպ շարժման մասնակիցներից է:
Ֆեյբուքյան խմբերից մեկում թեժ քննարկումներում վերջինս նշել է, որ դա խաղաղասիրական բնույթ է կրում՝ ՀՀ-ն որպես հանդուրժող կողմ ներկայացնելու համար: Վերջինս նշել է, որ բացման արարողությանը Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն է նաև մասնակցել:
Մարդ չգիտի ինչ մտածի, ինչ ասի: Պատահական չի, որ դա Արցախում բուռն զայրույթ է առաջացրել, արդյունքում հուշաքարը ջարդել են ու փնտրում են նախաձեռնության անդամներին: Տեղեկությունը fbh.am կայքէջից է:

Հուշաքարի տեղադրման նախաձեռնողը պարզվում է Razmik Petrosian անունով ֆեյսբուքյան օգտատերն է, ով իր էջում գրել է, որ Ալավերդ Բագիրովը իր հետ միասին երկար տարիներ խախացել են ֆուտբոլ, այնուհետև հայտնվել բարիկադների տարբեր կողմերում:

աղբյուրը՝ radioaurora.am

Like this post? Please share to your friends: