Գարեգին Բ-ն՝ իր դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասին. կաթողիկոսի ուղերձը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն ուղերձ է հղել, որտեղ անդրադառնում է նաեւ իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգեւոր հայրերին եւ հավատացյալ ժողովրդին, հորդորել է բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին:

«Սիրելի´ հոգևոր հայեր եւ բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցական, Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ Հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձեռնության՝ մեր հավատավոր զավակները տարբեր համայնքներից եւ եկեղեցու հոգեւոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն Հայոց Հայրապետին»,- ասել է նա:

Վեհափառը հորդորել է զերծ մնալ անցանկալի երեւույթներից. «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը եւ մեր եկեղեցու բարի համբավը: Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն եւ զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից: Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել է Գարեգին Բ-ն:

Like this post? Please share to your friends: