Գիշեր-ցերեկ ստվերը դառնալով՝ այնպես ենք անելու, որ հեռանա. Հայր Կորյունը՝ Կաթողիկոսի մասին

Այսօր Մայր աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի արտակարգ նիստ է գումարվել, որի ժամանակ քննվել է Հայր Կորյունին կարգալույծ  անելու հարցը։ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ հայր Կորյունին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու, դեպի եկեղեցի դառնալու և իր հակաեկեղեցական գործունեությունը դադարեցնելու համար։

Հայր Կորյունը շուրջ երկու շաբաթ կաթողիկոսի դեմ ընթացող ցույցերին ցուցարարների հետ պահանջել է կաթողիկոսի հրաժարականը։

Նա իրեն մեկ շաբաթ ժամանակ տրամադրելու և ապաշխարելու վերաբերյալ նշեց. «Ես ապաշխարության խնդիր չունեմ. Կաթողիկոսն է ամուսնացել, նա է պոռնկացել, գողացել, Գեղարդը օտարել, ազգային արժեքները ուրիշին նվիրել։ Եթե իմ դեմ կա մեղադրանք՝ բարի լինեն այդ 20-30 եպսիկոպոսները գան և իմ առջև ասեն»։

Հայր Կորյունը իրենց հետագա քայլերի վերաբերյալ ասաց, որ շարունակելու են կաթողիկոսի դեմ պայքարը։

«Գիշեր-ցերեկ ստվերը դառնալով՝ այնպես ենք անելու, որ հեռանա»,-ասաց նա։

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: