Լավ լուր. Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են

Օգոստոսից 1-ից մի շարք բանկեր իջեցրել են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին», «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Ազգային հիփոթեքային ընկերության» էներգաարդյունավետ և մարզային հիփոթեքային ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի տոոկսադրույքները։ Որոշ բանկեր ծրագրային հիփոթեքային վարկերն իջեցրել են 1, որոշները՝ 2 տոկոսային կետով։ Արդյունքում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով բնակարան ձեռք բերել ցանկացողները հիփոթեքային վարկը կարող են ձեռք բերել 7.5-8 տոկոսով, որից պետությունը կսուբսիդավորի՝ Երևանում՝ 2, իսկ մարզերում 4 տոկոս։ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից վերաֆինանսավորման հիփոթեքային վարկերի տարեկան անվանական տոկոսադրույքը կտատանվի 11-11.5 տոկոսի սահմանում:

Like this post? Please share to your friends: