Գորիսեցու հետաքրքիր հարցը՝ Փաշինյանին

Lurer.com-ը գրում է․

ՀՀ վարչապետն այսօր այցելել է Սյունիքի մարզ:

Սիսիան քաղաքից հետո վարչապետի հաջորդ կանգառը Գորիսն էր։

Նա ողջունեց գորիսեցիներին և նշեց, որ այցի նպատակն է տեսնել, թե ինչպիսի տրամադրություն է Հայաստանում փոփոխություններից հետո, քանի որ քայլերթի ժամանակ Սյունիքը ներառված չի եղել։ Նա գորիսեցիներին շնորհավորեց Սահմանադրության օրվա կապակցությամբ և նշեց. «Կարծում եմ՝ մեծ նվաճում ունենք Սահմանադրության ընդունումից 23 տարի անց։ Սահմանդրության երկրոդ հոդվածում գրված է որ երկրի իշխանությունը պատականում է ժողովրդին և այսօր իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Գորիսի բնակիչներից մեկը, դիմելով Փաշինյանին, նկատեց, որ թավշյա հեղափոխությունը հեղաշրջում է կատարել մարդկանց հոգիներում և գիտակցության մեջ. «Բացի մարդկային այդ ցնցող երևույթներից, դուք հեղաշրջում եք կատարել՝ խոշոր կենդանիներին, ընձառյուծներին, գիշատիչներին վերափոխելով՝ նրանց դարձրել եք կատու: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել»։

Փաշինյանը նշեց, որ սա համարում է հռետորական հարց, բայց ավելացրեց. «Հայաստանում անձեռնմխելի անձ չկա։ Ցանկացած հանցագործություն կատարած անձ պետք է պատասխանտվության ենթարկվի։ Ժողովուրդը պետք է ամուր կանգնի կառավարության կողքին, որպեսզի «բեսպրեդելը» վերանա»:

Բնակիչներիը բարձրացրին նաև Հյուսիս-հարավ ճանապարհաշինության 2005 թվականի դեկտեմբեր ամսվա կառավարության որոշումը, որով  Գորիսի Սյունիք փողոցը ոչ մի շինարարական աշխատանքներ չի կարողանում իրականցնել և արդեն 13 տարի է՝ այդ որոշումը ձգձվում է նախորդ կառավարության կողմից։ Վարչապետն, ի պատասխան դրա՝ նշեց, որ երեքշաբթի Հյուսիս-հարավի հետ կապված խորհրդակցություն է լինելու, որի համատեքստում նշված խնդիրը ևս կբարձրացվի։

 

Like this post? Please share to your friends: