Գրեթե ամբողջ Ադրբեջանն՝ այդ թվում՝ Բաքուն, թաղվել է խավարի մեջ

Հզոր պայթյուն Ադրբեջանում․ մանրամասներ

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ն, այսօր կեսգիշերին՝ 00:20-ին ամբողջ Բաքուն, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջաններ, թաղվել են խավարի մեջ:

Ըստ Oxu.az-ի՝ հոսանքազրկման պատճառ է դարձել Մինգեչաուր քաղաքում գտնվող խոշորագույն «Ադրբեջան» ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը:

Իսկ պայթյունն, ըստ ադրբեջանական կայքերի, տեղի է ունեցել անոմալ շոգի պատճառով:

Հոսանքազրկվել են Բաքուն, Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Աղդաշը, Բարդան, Գախը, Զագաթալան և այլ շրջաններ:

Like this post? Please share to your friends: