Դդմիկից մինչև միս. ո՞ր ապրանքներն են թանկացել օգոստոսին և ինչքա՞ն

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է օգոստոս ամսված սպառողական գների ցուցանիշները։ Ամենաշատը թանկացել են գյուղատնտեսական ապրանքներն ու շաքարավազը։

2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ 0.6% գնաճ է գրանցվել: Այս մասին հայտնում է ` ամփոփելով վերջին 1 ամսված սպառողական գների ցուցանիշը։

Նախորդ ամսվա համեմատ ամենաշատը թանկացել են միսը, միրգն ու բանջարեղենը։ Ընդ որում` միսը թանկացել է 2.4%, միրգը` 3.3%, բանջարեղենը` 6.5% —ով։

Հետաքրքրական է, որ մրգերից ամենաշատը թանկացել են ծիրանը (132.5%), բանանը (137.1%), բանջարեղենից` կանաչ լոբին (193%), կանաչ սոխը (159%) և խառը կանաչին (137.2%):

Շաքարավազի գինն օգոստոսին աճել է 18.8%-ով, ձվինը`5.9, հացինն ու ձավարեղենինը՝ 0.5%, ձկան գինը` 0.5%-ով։

Փոխարենը ոչ պարենային ապրանքների գները օգոստոսին հուլիսի համեմատ 0.5% —ով նվազել են։ Կոշկեղենի գինը նվազել է՝ 2.7, հագուստինը՝ 2.2%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների գինը՝ 0.9, ոսկերչական զարդերինը՝ 0.8%-ով։

Բենզինի գինն օգոստոսին չի փոխվել, դիզելային վառելիքը թանկացել է 0.7%-ով:

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ արժևորվել է 0.2%-ով։

Like this post? Please share to your friends: