Դեն Բիլզերյանին խնջույքի է հրավիրել Սամվել Ալեքսանյանը, իսկ վաղը նախատեսված է 18+ փարթի. մանրամասներ

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում գտնվող համացանցի աստղ, ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող դերասան, պրոֆեսիոնալ պոկերի «արքա» Դեն Բիլզերյանի օրակարգից։ Նա եկել է մասնավոր այցով, այստեղ կմնա 2 օր, որեւէ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, թեեւ այժմ բանակցություններ են ընթանում երկրի առաջին դեմքերի մակարդակով հանդիպում կազմակերպելու համար։

Դեն Բիլզերյանը կայանել է Մարիոթ-Արմենիա հյուրանոցում։ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո նա այսօր կմեկնի Սեւան, իսկ երեկոյան հրավիրված է Սամվել Ալեքսանյանի մոտ խնջույքի։ Հաջորդ օրն արդեն  նրա համար կազմակերպվելու է 18+ փարթի՝ գեղեցիկ աղջիկների մասնակցությամբ։

Դատելով լրատվամիջոցներում տարածված լուսանկարներից՝ Պոկերի «արքա»-ի անվտանգությունը ապահովում է Պանտեռա սեքյուրիթին, ով, ի դեպ, ապահովել է նաեւ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի անվտանգությունը։

Աղբյուրը՝ PrimeNews.am

Like this post? Please share to your friends: