Դերասան Վիգեն Ստեփանյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին.1in.am

1in.am-ը գրում է․

«Հայ մարդը նման չէր կարող անել, չպիտի աներ․․․ինձ համար ահավոր ամոթ էր այդ տեսանյութը նայել ու ես ինձ սարսափելի վատ եմ զգում, որ ես նույն ազգից եմ․ ցավոք սրտի, ես արդեն նաև կանխազգում եմ, որ մենակ Մանվել Գրիգորյանը չի ու մանավանդ մարզերում, աչքից հեռու՝ այս չափի կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս բաներ, բայց վախենամ նման դեպքեր էլի բացահայտվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն արված տեսանյութին, որը հրապարակվել է ԱԱԾ-ի կողմից։

Դիտարկմանը, թե արդյո՞ք առանց նախկին իշխանության գերագույն հրամանատարության թողտվության կարող էր այդպիսի բան տեղի ունենալ, Վիգեն Ստեփանյանը պատասխանեց․«Մտածում եմ, որ բոլորն էլ շատ լավ տեղյակ էին, որ ինչ-որ սխալ, ինչ-որ անարդար ու անօրեն բաներ են կատարվում, ուղղակի կարծում եմ, որ շատ-շատերը չէին պատկերացնում, որ այդքան ցածր կիջնի հարստանալու մոլուցքը, գողանալու, թալանելու, ուրիշինը զավթելու մոլուցքը․․․ ես ավելի քան վստահ եմ, որ գիտեին, որ տեղյակ էին, որ այսպես թե այնպես հեռու չէին այս ամենից»:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: