Դու անդաստիարակ ե՞ս. Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հնարավորության մասին

Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին:

Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեեւ նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը:

Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:

ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

– Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ…

– Ես չեմ ուզում խոսել:

– Ի՞նչ պատճառով:

– Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է

– Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն եւս կգան:

– Լսի, դու անդաստիարակ ե՞ս:

– Ինչու՞ եք վիրավորում: Դուք հանրապետության 3-րդ նախագահի տիկինն եք եւ հարցս կապված է Ձեր ընտանիքի հետ:

– Լավ եմ անում, որովհետեւ ես իմ քաղաքացիական իրավունքները գիտեմ, չեմ ուզում խոսել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գործողությունն է իրականացնում Սաշիկ Սարգսյանի բանկարանում:

Like this post? Please share to your friends: