Եթե ամեն Ինչ արդար ձևով ընթանա, ապա հորեղբայրս վախենալու բան չունի. Քոչարյանի զարմուհի

Այսօր լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության Մարտի 1-ի գործով, ավելին՝ նրան արդեն ծանուցագիր է ուղարկվել:
Լուրը ճշտելու համար զրուցեցինք Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ «Մենք ծանուցագիր չենք ստացել, հետևաբար՝ հարցաքննության կանչվելու կամ ցուցմունք տալու մասին անիմաստ է խոսելը»,- ասում է Սողոմոնյանը։
Այս թեմայով Primenews.am-ը զրուցեց նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստեր՝ Իրինա Քոչարյանի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի բացահայտման առումով որևէ վախենալու բան չունի։
«Միայն կարող եմ ասել, որ եթե ամեն ինչ արդար ձևով ընթանա, ապա հորեղբայրս վախենալու բան չունի և հենց ինքն է շահագրգռված, որ ամեն ինչ պարզաբանվի։ Իսկ այն ամենն, ինչ գրում է «Ժամանակ» թերթը, իբր թե եղել է սահմանադրական կարգի տապալում է եւ այլն,  ապա այս ամենը նման է  «Աբսուրդի թատրոնի»»,-մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի զարմուհին։
Արմինե Միքայելյան
Like this post? Please share to your friends: