Ելակետի ասուլիսին մասնակցեց նաև շունը (տեսանյութ)

Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող կենդանասերները պահանջում են դադարեցնել կենդանիների սպանդը Հայաստանի ամբողջ տարածքում և վերջապես լուծել անտուն կենդանիների հիմնախնդիրը: Նշված խնդիրը կարելի է լուծվել միայն թափառող կենդանիների մասայական ստերջացման ծրագրի իրականացմամբ, ինչը տարիներ շարունակ չի արվել «Յունիգրաֆ իքս» ընկերության կողմից, սակայն պետության բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել: Բանախոսները նշում են, որ անհրաժեշտ է նաև մեծ աշխատանք տանել մարդկանց մտածողությունը փոխելու և գիտելիքներ տրամադրելու ուղղությամբ, քանի որ կենդանին փողոցում է հայտնվել հենց ինչ-որ մեկի տանից: Որոշ երկրներում կատուներին անգամ «հատուկ» ուշադրություն է հատկացվում, քանի որ դրանք քաղաքի առաջնային սանիտարներ են: Սեպտեմբերի 6-ին կայանալիք երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, որտեղից էլ կենդանապաշտպանները ակնկալում են ստանալ առկա խնդիրների առաջնային լուծումները:

Նյութի աղբյուրը` Yelaket.am-i

Like this post? Please share to your friends: