Եկեք ներենք իրար. Վարչապետը քարոզարշավն ավարտեց իրար ներելու հորդորով

Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց մոռանալ նախընտրական քարոզարշավի ընթացքում միմյանց նկատմամբ հնչեցրած վիրավորանքները և ներել միմյանց։

«Մենք պետք է քաղաքական բանավեճից և ընդհանրապես միմյանց հետ հարաբերվելիս բացառենք անձնական բնույթի հարձակումները վիրավորանքները, ինքնասիրությունը, արժանապատվությունը վիրավորելը։ Ես կարծում եմ, որ փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որովհետև մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն էր։ Այո, բոլորս սխալվում ենք, կրքերը բորբոքվում են և դա նորմալ է, բայց եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի հարձակումները։ Ով վիրավորել է թող ներողություն խնդրի, ով վիրավորվել է, թող ընդունի ներման այդ խոսքերը», -հորդորեց վարչապետ Փաշինյանը։

Նա ասաց, որ Անկախության տոնի առիթով չի ցանկանում խոսել քաղաքապետի ընտրությունների մասին և արտասանեց Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

Like this post? Please share to your friends: