Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին

Երևանն իր պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար կունենա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, այսպիսով դառնալով Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը:

Մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Երևանի այլևս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա հարազատների ունեցվածքի մասին սենսացիոն բացահայտումներ եղան, ինչից դրդրված էլ նա ստիպված եղավ հրաժարական տալու որոշում կայացնել:

Աղբյուրը՝ operativ.am

Like this post? Please share to your friends: