«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել. ի՞նչ է գրել հայտնի խմբագիրը

Երեւան այցելած «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը հուլիսի 25-ին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նրա հետ հարցազրույց անցկացնի:

Twitter-ի իր էջում Վենեդիկտովը Փաշինյանի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել,ինչպես նաև Վենեդիկտովը հրապարակել է Փաշինյանի կողմից հնչեցված հիմնական թեզերը.
«Պարզվեց Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի. Պուտինը անկեղծ է զրույցի ժամանակ»:

«Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության շահերի շրջանակում գոյություն ունի»:

«Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքն աճում է եւ Ռուսաստանը Ալիեւին պատերազմից հետ պահելու բոլոր հնարավորություններն ունի»:

«Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանությունը կպահպանվի, քանի որ դա շատ է օգնում Հայաստանին»:

«Փաշինյանի որդին իսկապես «կամավոր» մեկնել է Ղարաբաղ ծառայության»:

Կփոխեն Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի հայերը, ներառյալ Ռուսաստանի, կարողանան Հայաստանի կառավարական կառույցներում ծառայել»:

Խորհրդարանական ընտրությունները կարող են եւˊ հոկտեմբերին, եւˊ նոյեմբերին եւˊ դեկտեմբերին անցկացվել: Ընդհուպ մինչեւ մայիս»:

Ատոմային էներգետիկան կզարգացնենք եւ «հուսով եմ, որ Ռուսաստանը կօգնի եւս մեկ ատոմակայան կառուցել»:

Like this post? Please share to your friends: