Թեժ բանավեճ Նիկոլ Փաշինյանի ու Արծվիկ Մինասյանի միջև. տեսանյութ

Կառավարության արտահերթ նիստում թեժ բանավեճ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև։

Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին։ Մինասյանն ասաց, որ ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին, որով հուլիսի մեկից ներդրվում է կուտակային բաղադրիչը։

Վարչապետը հայտարարեց. «Կառավարության անդամները պետք է դեմ չքվեարկեն այս նախագծին։ Ովքեր այս պարտականությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավոր չէ, կառավարության անդամ է։

«Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց` …Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում…

Մանրամասները տեսանյութում՝

Նյութի աղբյուրը

 

Like this post? Please share to your friends: