Թե ինչպես է Զեյնալյանն Արցախում 30 երեխայի փրկել ադրբեջանցիներից. Արամ Սարգսյանը՝ հետաքրքիր պատմության հետքով

Արցախյան պատերազմի տարիներին Արտակ Զեյնալյանը ճեղքել է ադրբեջանցի գրոհայինների օղակը և փրկել պաշարված հայկական Ղազանչի գյուղի 30 երեխայի, «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ պատմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով երևանի ավագանու ընտրությանը դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանին։
«Դա շատ վտանգավոր գործողություն էր. փաստացի, անցնում էին թշնամու բանակի միջով, և երեխաների լացը կարող էր մատնել։ Հենց այդ ժամանակ պարզվում է, որ Արտակը պատրաստված է մասնակցել գործողությանը։ Զեյնալյանն դիմել է մարտական ընկերներին. «Տղերք, ես 30 հատ կոնֆետ եմ վերցրել, որ երեխան լացի՝ ինձ ձայն տվեք, որ կոնֆետը տանք»։ Նա մինչև այդ նախատեսել է, որ հնարավոր է՝ երեխաների լացի ձայնը խանգարի փրկել նրանց։ Այս պատմությամբ ուզում եմ ներկայացնել, թե Արտակ Զեյնալյանն ինչքան լուրջ է մոտենում կարևոր հարցերին, ինչքան մանրամասն է պատրաստվում»,- ասաց Սարգսյանը։
Գործողությունը հաջող է անցել, երեխաները փրկվել են Զեյնալյանի հեռատեսության շնորհիվ, և պատգամավորը կոչ արեց երևանցիներին ընտրել այդպիսի մարդու՝ քվեարկել «Լույս» դաշինքի օգտին։

24news.am

Like this post? Please share to your friends: