Թրամփի կառավարությունը շքեղագույն նվեր է մատուցել Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը շքեղագույն նվեր է մատուցել Նիկոլ Փաշինյանին..

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կայքում հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նամակը, համաձայն որի, պետքարտուղարը պատրաստ է Միացյալ Նահանգների կողմից ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրել:

Գումարը, ըստ Պոպեոյի, կարող է տրամադրվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, եթե Հայաստանը կարողանա ներկայացնել դրական զգալի փոփոխություններ, որոնք իրականացվել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքների արդյունքում:

Պետքարտուղարի նամակի համար հիմք է հանդիսացել Հայ դատի հանձնախմբի կողմից արված առաջարկը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրելու մասին:

Բացի այդ առաջարկից, հանձնախմբի անդամները նաեւ մի շարք հանդիպումներ են ունեցել Սպիտակ տան ու ԱՄՆ կոնգրեսականների հետ՝ դարձյալ Հայաստանին ֆինանսավորում բերելու նպատակով:

Փաստորեն ԱՄՆ-ը կարող է Հայաստանի նոր կառավարությանը 140 մլն դոլար ֆինանսավորում տրամադրել: Սա, թերևս, լավագույն նվերը կլինի Դոնալդ Թրամփի կառավարությունից:

 

Like this post? Please share to your friends: