Ժամկետը լրացել է,դրել, թափել եմ. Շմայսը՝ դիվանագիտական անձնագրից զրկվելու մասին

Երեկ հայտնի դարձավ, որ դիվանագիտական անձնագրերից զրկվել են մի շարք նախկին պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Դրանց ցանկում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:

Վերջինս այսօր ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Էդ ես դիվանագիտական պասպորտ ե՞րբ եմ ունեցել, որ զրկել են, դեպուտատ վախտ ունեի, մի երկու տարի օգտագործել եմ, ժամկետը լրացել է, դրել, թափել եմ»: Նա նշեց, որ դիվանագիտական անձնագիրը որեւէ արտոնություն չի տալիս, իսկ օդանավակայանում նման անձնագրով մեկնողներին ավելի շատ են ստուգում, քան սովորական անձնագրով գնացողներին: «Մեր կապույտ պասպորտը ավելի լավ է, տարբերությունը էն է, որ դիպլոմատ տեղով ես հելնում, բայց ես միշտ սովորական տեղով եմ գնացել: Մարդ դրանով մարդ չի կոչվում, մարդ իր ապրածով է մարդ կոչվում, ես տենց էլ ապրել եմ: Ոչ մի տեղ էլ կապ չունի, հանցագործություն անես, ինչ կապ ունի՝ դիպլոմատ ես, թե չէ, մենակ օդանավակայանի համար ա:Ոչ էլ պետքս է, վեկալում են, չեն վեկալում, իրենց խնդիրն է: Աստված իրենց հետ»,-ասաց նա: Նախկին պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում դիվանագիտական անձնագրերից զրկելու նոր իշխանությունների քայլին: Առաքել Մովսիսյանը որեւէ վերաբերմունք չունի, սակայն շեշտեց, որ հերոս տղաներից պետք չի վերցնել այդ անձնագրերը: Դիտարկմանը, թե տարիներ ի վեր այդ անձնագրերը ում ասես տվել են՝ պաշտոնյաների, նրանց հարազատների, հանրության մի մասը լավ է վերաբերում նրանցից վերցնելու գործընթացին, սակայն, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում քննադատություններ եղան, Առաքել Մովսիսյանը նշեց. «Պետք է եղել, տվել են, ինչ է եղել որ:

Տղա էր, թող մնար էլի, ազգի պարծանք է, լավ ֆուտբոլիստ է, ճանաչված, կարող է մի օր պետք է գալիս, ինչ իմանանք լավ վերաբերենք էլի մեր հերոսերին, էդ է իմ ասածը: Հետաքրքիր չի ինձ վաբշե, մարդ եթե պաշտոնով պիտի մարդ լինի, փաթթած ունեմ սաղին»:

Like this post? Please share to your friends: