Ի՞նչ է նվիրել Փաշինյանը Պուտինին . վարչապետի նվերը նկատել ու ֆիքսել է «Կոմերսանտի» թղթակիցը

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես գրում է Lenta.ru-ն, Կրեմլում այդ հանդիպումը լուսաբանող լրագրողներից «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը կարողացել է ֆիքսել, որ հայկական պատվիրակությունը Պուտինին որպես նվեր հայկական կոնյակ է տարել Երեւանից։

«Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ ու վերադարձավ կես րոպեից։ Չնայած ձեռքերը մեջքի հետեւում էր պահված, բայց կարելի էր նկատել, որ ձեռքում ուներ բավականին ճմռթված դեղին ստվարաթղթե տուփ։ Դրա վրա ռուսերեն ու, հավանաբար, հայերեն գրություն էր․ «Հայկական կոնյակ»։ Դատելով նրանից, որ տուփը շատ ճմռթված էր՝ կոնյակը հին էր», – գրել է Կոլեսնիկովը՝ հավելելով, որ հայկական պատվիրակությունը եղել է բավականին մարդաշատ։

Like this post? Please share to your friends: