Հայաստանում այս պահի դրությամբ տեխնոլոգիաների ոլորտում 4 հազար թափուր աշխատատեղ կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Սիսիանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ մեծ թվով ինժեներներ են պետք, ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, այլ լրագրող, իմ սխալը չկրկնեք։ Կատակ եմ անում իհարկե, բայց ասում են՝ աշխատատեղ չկա, բայց մենք 4000 թափուր աշխատատեղ ունենք տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց վարչապետը։