ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԵՔԻԱԹ ԿԱՐԴԱԼ. 5 ՊԱՏՃԱՌ

Դուք երեխայի համար հեքիաթներ եք կարդում շաբաթը մեկ անգա՞մ կամ ավելի քի՞չ: Այդպես վարվել չի կարելի. հրաշագործների ու արքայադուստրերի մասին պատմությունները երեխաներին շատ օգտակար են: Ահա 5 պատճառ:

Դրանք զարգացնում են երևակայությունը.Երբ փոքրիկը հեքիաթ է լսում, նրա երևակայությունը սկսում է աշխատել կրկնակի ուժով: Նա պատկերացնում է, թե ինչ տեսք ունեն անտառը, խորամանկ աղվեսը, փոքրիկ արքայադուստրը: Երեխան, ասես, վերապրում է հեքիաթային հերոսների կյանքը՝ հայտնվելով տարբեր երկրներում, մտովի ճանապարհորդելով անցյալով և ապագայով: Երևակայության այդպիսի աշխատանքը զարգացնում է արվեստի հանդեպ նրան սերն ու ունակությունները:

Օգնում են լավացնել խոսքը.Երբ մայրիկը երեխայի համար հեքիաթ է կարդում, փոքրիկն ուշադիր լսում է նրա ձայնը, ինտոնացիան, սովորում նոր բառեր (հաճախ գեղեցիկ, գեղարվեստական) և փորձում մտապահել դրանք: Այդ ամենն օգնում է զարգացնել երեխայի տրամաբանական մտածողությունը: Դրանից բացի էլ, հետաքրքրություն է առաջացնում ընթերցանության նկատմամբ:

Լավացնում են մոր ու երեխայի հարաբերությունները.Երեխաները շատ են սիրում, երբ ծնողներն իրենց հետ ժամանակ են անցկացնում: Սա էլ իր հերթին ընտանեկան ծես է, որն օգնում է լավացնել ձեր հարաբերությունները: Հեքիաթներ լսելով՝ երեխան հանգստանում է, մոռանում փոքրիկ տհաճությունների մասին, կամ պարզապես վայելում աշխարհում ամենամտերիմ մարդու ներկայությունը: Միթե դա հիանալի չէ՞:

Օգնում են լավ քնել. Երեխան, ով հեքիաթային պատմություններ է լսել, դժվար թե մղձավանջներ տեսնի: Երեխան պետք է քնի հանգիստ տրամադրությամբ, իսկ դա նրան միշտ կօգնի նվիրել լավ հեքիաթը:

Նյութի աղբյուր՝ kidsinfo.am

Like this post? Please share to your friends: