Ինչպես է պարզ դարձել, որ Սարյանի կտավները Սաշիկ Սարգսյանի որդու մոտ են. Լիլիթ Մակունցը պարզաբանում է

«Ինձ մոտ հայտնվել էին փաստաթղթեր, համաձայն որոնց` Սարյանի նկարների հետ կապված Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը տվել է եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակ են և այնտեղ դրված էր Ռուզաննա Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով: Կար նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի` Ռուզաննա Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն՝ կեղծ են: Ի հավելումն նշվում էր, որ իր ստորագրությունը ևս կեղծված է: Սրանից հետո մենք անմիջապես փաստաթղթերն ուղարկել ենք դատախազություն և այս պահին հարցաքննություններ են ընթանում»,- ասաց նախարարը:

Like this post? Please share to your friends: