Ինչպես է «Վեոլիա Ջուր»-ը` մարդկանց հոգեկան հիվանդ դարձնում

Newstime.am կայքն, Արաբկիր համայնքի՝ Վիկտոր Համբարձումյան 8/1 շենքի մի շարք բնակիչներից նամակ է ստացել, որում շենքի բնակիչներն իրենց դիմում – բողոքով են հանդես եկել։

Նամակը ներկայացնում ենք ստորև՝

 

Արդեն որեորդ օրն է, Վիկտոր Համբարձումյան փողոցի շենքերում անըդհատ ջրանջատումներ են լինում։

Մասնավորապես Վիկտոր Համբարձումյան 8/1 շենքում, մոտ մեկ ամիս է ինչ ջրանջատումներ են։ Ու ամենատարօրինակն այն է, որ հաճախ նախնական ոչ մի զգուշացում չի լինում։

1-2 ժամ պայքարելուց հետո, մի կերպ հաջողվում է միանալ իրենց թեժ գծին, սակայն էլի ոչ մի տեղեկություն չես կարողանում ստանալ։

Մարդ վախենում է մտնի բաղնիք լողանալու։ Աշխատանքից հոգնած, քրտնած տուն ես վերադառնում, ուզում ես մտնես ցայվես, մեկ էլ հանկարծ ջրերը տանում են։

Ջուր հավաքելն էլ արդեն չի օգնում։ Տեղի խանութներում ջրի հերթեր են։

Տպավորություն է թե մարդկանց ուղղակի ձեռք են առնում։ Բնակիչներն այնքան են վրդովված, որ «Վեոլիա Ջուր» ընկերության մասին խոսելիս միանգամից  ոչ եթերային բառեր ես լսում։

Կոնկրետ վերջին 10 օրվա ընթացքում գրեթե չի եղել մեկ օր, որ առնվազն 1 ժամով չկտրեն ջրերը։

Վթարներ, կանխարգելիչ աշխատանքներ, այդ բոլորը հասկանալի և ընդունելի է, սակայն առանց նախապես զգուշացման, առանց որևէ տեղեկության՝ բռնել ու ժամերով կտրել ջրերը, դա արդեն այլ բանի մասին է վկայում։

Մարդիկ քիչ է մնում՝ զայրութից խելագարվեն։ Նման սպասարկումն ուղղակի հոգեկան հիվանդ է դարձնում բնակիչներին։

Խնդրում և պահանջում ենք, որպեսզի անհապաղ լուծում տրվի այս հարցին, այլապես բողոքի ցույցերն ու այլ ավելի կոշտ պահանջներն անխուսափելի կլինեն։

Like this post? Please share to your friends: