Ինչ է ախտորոշել ֆրանսիահայ հայտնի բժիշկը վարչապետ Փաշինյանի մոտ

info24.am-ը գրում է․

Նիկոլի հազը. ինչ է ախտորոշել ֆրանսահայ հայտնի բժիշկը վարչապետ Փաշինյանի մոտ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը, անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին, ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։ «Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։

Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է՝ հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ։ Գնա, տեսնենք՝ ֆրանսիական բժշկությունը ինչ կարող է անել»,- գրել էր Փաշինյանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքը հիմնադրած և նույն հիվանդանոցի օնկոլոգիայի բաժանմունքում Հայաստան այցելելիս հիվանդներ ընդունող Գևորգ Աբգարյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ է Հայաստան այցելում, բայց այս անգամ այստեղ է առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հրավերով, որպեսզի հետազոտի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա մոտ շարունակական հազը մտահոգիչ է։

«Ես մեր հայ բժշկի հետ միասին գնացինք իրեն զննելու։ Տեսա, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները լավ բաներ արդեն արել են, բայց պարոն Փաշինյանը շատ է սիրում խոսել, հետևաբար բուժում է պետք։

Իմ կարծիքն ասացի, բայց դրանով չբավարարվեցի ու գրեցի նաև Ֆրանսիայում աշխատող քիթ-կոկորդի աշխարհահռչակ մասնագետ, պրոֆեսոր Եղիա Կարապետյանին, ներկայացրեցի իմ նշանակած բուժումը։

Հիմա երկրորդ բուժումն ենք նշանակել։ Լուրջ բան չկա, բայց երբ նա խոսում է, հազում է, իսկ դա անհանգստացնում է մեզ»,- ասաց բժիշկ Աբգարյանը՝ հավելելով, որ

Մանրամասները ստորև տեսանյութում՝

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: