Լավ լուր. սակագները կնվազեն

Դեպի Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների միջև ընդունվել է համատեղ որոշում։ Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ այդմ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ կնվազեն 52%-ով:

Իրավաբան.net

Like this post? Please share to your friends: