Խնձորեսկցիների քսանամյա չարդարացված լռությունը

Հայաստանում կա այսպիսի մի գյուղ, որի անունը գրեթե բոլորիս է հայտնի: Ես խոսում եմ Սյունիքի մարզի գյուղ Խնձորեսկի մասին: Այս գյուղը հայտնի է իր հերոսական ժողովրդի անցյալով, չքնաղ բնությամբ և  տուրիզմի զարգացման հեռանկարով:Похожее изображение

Բայց մի պահ կանգ առնենք. ի՞նչ տուրիզմի կամ դրա  զարգացման հեռանկարի մասին կարող է լինել խոսքը, եթե բնակիչները զրկված են խմելու ջուր ունենալու տարրական իրավունքից:Չէ, ես չեմ խելագարվել, խոսքերս ճշմարիտ են և բնակիչները կարող են փաստել դա:

Կա ջուր, ուղղակի ամեն անգամ խմելուց հետո մտածում ես, թե այս անգամ որքան միկրոբ անցավ օրգանիզմդ:

Ու գիտեք ցավալին այն է, որ անարատ ջուրը հոսում է գյուղի վերևի մասով, բայց քսան տարի է գյուղի ղեկավարների «մեծ ջանքերի և լավ աշխատանքի արդյունքում» չի հաջողվում  ջուրը մոտեցնել գյուղին:

 

Похожее изображение

Գիտե՞ք ինչու, որովհետև մաքուր ջրի մատակարարման դեպքում եկամուտը իրենց գրպանը չի մտնի ու այս երկար տարիների ընթացքում բնակիչների առողջության հաշվին ոմանք հարստություն են դիզել:

Հորդոր-խնդրանքս ներկայիս կառավարությանը, բարերարներին և սրտացավ մարդկանց, անդրադարձեք այս հարցին:Շատ բարերարներ մի շարք ներդրումներ են անում Խնձորեսկում տուրիզմի զարգացման  հարցերով, բայց չլուծելով ամենակարևորը` խմելու ջրի հարցը:

Խնդրում եմ տարածեք այս նյութը և համոզված եմ, որ դրական արձականքներ կլինեն:

Ֆեյսբուքյան օգտատեր

Like this post? Please share to your friends: