Խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել

Խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Like this post? Please share to your friends: