Կարևոր․Լևոն Բարսեղյանը զգուշացնում է հնարավոր վտանգի մասին

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Գենեռալիծետ, աղոթեք, որ Նիկոլի ատամը չցավա, ես սոցիալ-դեմոկրատ չեմ…

Նիկոլի էսօրվա հայտարարությունը սառը ջուր է լցնում բոլոր նրանց մուրազների վրա, թե հեղափոխությունը ջրալի բան էր, կանցնի կգնա, ուտողները կշարունակեն ուտել ինչպես հնում, հանցագործ պաշտոնյաները կշարունակեն պաշտոնավարել, սերժաբարո կենդանիները կշարունակեն հարստահարել երկիրը եւ այլն:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու հարակից պատմությունները հուշում են, որ գուցե հարյուրավոր օլիգարխների զինանոցներում ահագին զենք զինամթերք ու տարիներով կուտակած ավար կա: Հիմա սրանք զայրույթ ու ատելություն են կուտակում: Եւ չի բացառվում, որ կկամենան խուլ հակահեղափոխությունը բացահայտ անել եւ սկսել վրիժառություն դիմել իրենց դրախտային անդորրը խաթարելու համար:

Այս համատեքստում երկու բան ունեմ ասելու.

1. Նիկոլն ու նոր իշխանությունները առավել որոշակի, լայնամասշտաբ եւ արագ գործողություններով պիտի շարունակեն իշխանական լծակները օրինական կերպով գործածել սերժապետության բուրգը քանդելու համար:

2. Այս ամենը հասկացող հանրությունը պարտավոր է աջակցել նոր Հայաստանի կառուցմանը եւ երկիրը կեղեքող կոռուպցիայի վերացման գործին: Հարկավոր է քնով չանցնել կամ հաղթանակածի գերարժեքությամբ չտառապել:

Մի բան էլ հակահեղափոխականների համար.

-Նոր իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկի գլխից մազ ընկավ, սելավը տանելու է ձեզ էլ, ձեր Սերժիկին էլ, դաս տվողներին էլ, ծիծ տվողներին էլ…: Էդ ժամանակ «միայն օրենքով» սկզբունքը ահագին մարդ սկսելու է չհասկանալ, իսկ ձեզ էդ մեթոդը մուրազ է թվալու: Կարճ ասեմ. աղոթեք, որ Նիկոլի ատամը չցավա հանկարծ:

Պաչում եմ 

Like this post? Please share to your friends: