Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի նվերը հաղթանակած հայ ժողովրդին,որը կուրախացնի յուրաքանչյուրիս․Շնորհակալ ենք

Vnews.am-ը գրում է․

Պարոն Մկրտչյան, եկեք առանց նախաբանի միանգամից անցնենք բուն թեմային: Լսել ենք, որ դուք նոր ֆիլմ եք նկարում: Ճի՞շտ է:

Այո՛, ճիշտ է:

Պատասխանը շատ կարճ էր ու… սպառիչ չէր.

Լավ, ուրեմն ավելի մանրամասն խոսեմ (ժպտում է): Ես ինքս միշտ գերադասում եմ խուսափել նախաբաններից, բայց երևի այս անգամ առանց դրա չի ստացվի:

Երկրում կատարվեց մի իրադարձություն, որը արժեքավոր էր ոչ միայն իր քաղաքական կողմով ու արդյունքներով, այլև՝ մարդկանց ներսում տեղի ունեցած էմոցիոնալ փոփոխությամբ:

Մարդիկ սկսեցին հավատալ իրենց ուժերին և գիտակցել իրենց կարևորությունը: Եվ այս ամենի մեջ իսկապես կար սեր ու այս ամենը իսկապես բարձրացրեց մեր ազգի վարկանիշը:

Ստեղծագործող մարդու համար սա չի կարող ոգեշնչման աղբյուր չդառնալ: Եվ այսպես ծնվեց մարդկային պարզ հարաբերությունների մասին մի պատմություն, որի մեջ կա երկրում տեղի ունեցող իրադարձություների ողջ էներգետիկան:

Սա մեծ պատասխանատվություն է, չե՞ք վախենում:

Մինչև նկարահանումները սկսելը ես միշտ վախեցել եմ, վախենում եմ ու կվախենամ…

Ի՞նչ անվանում կունենա ֆիլմը:

Ըստ իս, ողջ Թավշյա հեղափոխության էներգետիկան ու էությունը «Դուխով» արտահայտության մեջ է: Սկզբից թվում էր, որ Փաշինյանի սկսած շարժումը ոչինչի չի հասնի:

Սակայն շատ կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ դուխով հնարավոր է հասնել ամեն ինչի, հնարավոր է փոխել ամեն բան… Ուստի իմ ֆիլմը այլ վերնագիր ունենալ չի կարող…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Like this post? Please share to your friends: