Հայտնի բլոգերը հիացած է. ի՞նչն է զարմացրել Nas Daily–ին Հայաստանում. տեսանյութ

armeniasputnik.am-ը գրում է․

Facebook–ի հայտնի բլոգերներից մեկը` Nas Daily–ն, տեսահոլովակ է նկարել հայ երեխաների, գրոսմայստեր Լևոն Արոնյանի, ու նախագահ Արմեն Սարգսյանի մասին։ Մեկ րոպեանոց տեսահոլովակում նա բացահայտում է, թե ինչու են Հայաստանը «շախմատի երկիր» անվանում։

Հայտնի իսրայելցի արաբ բլոգեր Nas Daily–ին (իսկական անունը` Նուսեյր Յասին) իր բաժանորդներին է ներկայացրել Հայաստանը` որպես շախմատային երկիր։

«Հայաստանում ինձ շատ զարմացրեց, որ երեխաները դպրոցներում մաթեմատիկայի ու այլ առարկաների հետ հավասար շախմատ են ուսումնասիրում։ Դրա համար նույնիսկ հատուկ լսարաններ կան», – ասում է նա րոպեանոց տեսահոլովակում։

Nas Daily–ն նշում է, որ շախմատը սովորեցում է երեխաներին կենտրոնանալ, մրցել ու զարգացնել կոգնետիվ ունակությունները։

«Դրա համար նրանք այս զարգացած ինտելեկտով տղայի (Լևոն Արոնյան – խմբ.) պես չեմպիոն են դառնում», – ասում է բլոգերը։

Արոնյանից բացի բլոգերի տեսահոլովակում նկարահանվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ավելի վաղ` Nas Daily–ն ավանդական, մեկրոպեանոց հոլովակ էր նվիրել է Հայաստանի ցայտաղբյուրներին։ Բլոգերը նշել էր, որ այդ կերպ կարելի է ոչ միայն գումար տնտեսել, այլ նաև չօգտագործել շշալցված ջուր։ Իսկ դա իր հերթին կնպաստի բնապահպանությանը։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: