Հայ գիտնականների ստեղծած զրահաբաճկոնը 5 մետրից դիմացել է դիպուկահարի կրակոցին. ահա՝ թե ինչպես

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակում է զրահաբաճկոնի փորձարկումները կրակի դեմ։ Այդ մասին Sputnik Արմենիայի Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ինստիտուտի (Հայաստանի ԳԱԱ) տնօրեն Տիգրան Զաքարյանը։ Զրահաբաճկոնն անցել է հրաձգային փորձարկումներ՝ հինգ մետրից այն դիմացել է Դրագունովի դիպուկահարային հրացանից կրակոցին։

 

«Առայժմ համաձայնագրեր չեն կնքվել պաշտպանության նախարարության հետ, բայց փորձարկումները շարունակվում են։ Եթե խոսքը գնա նոր սերիական արտադրության մասին, ապա անհրաժեշտ կլինեն նոր հետազոտություններ՝ թերությունները հաղթահարելու համար», — հավելեց նա։

Բացի այդ, ինստիտուտը կազմում է ռադիոլոկացիոն կայանի մոդել՝ արագ սկանավորման նոր ռադարով։

«Հիմա մենք կազմում ենք դրա դիզայնը, իսկ գալիք տարի, հնարավոր է, կհավաքենք նախատիպը», — հայտարարեց Զաքարյանը։

Հասկանալի պատճառներով՝ ավելի լավ է այս նախագծերի մասին քիչ բան պատմել, քան ամեն ինչ ասել։ Կարելի է հուսալ, որ մեկ-երկու տարի անց այս նախագծերը կվերածվեն պատրաստի սպառազինության և կհամալրեն զինված ուժերը, հավելեց նա։

Նյութը՝ armeniasputnik.am

 

Like this post? Please share to your friends: