ՀՀԿ-ն այլեւս երբեք իշխանության չի վերադառնա, ես դրանում վստահ եմ. Նիկոլ Փաշինյան․«Ժամանակ»

Ժամանակ օրաթերթը գրում է․

Դեպի Ռուսաստանի Դաշնություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  RT-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադառնալով մի շարք թեմաների, խոսել էր նաեւ ՀՀԿ կուսակցության հետագա ճակատագրի, սպասվող ընտրությունների եւ ՀՀԿ-ի հավանական հաղթանակի մասին:

Նիկոլ Փաշինյանը, նախ պատասխանել է Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին հարցին, նշել, որ իրենք ապրում են հարեւանությամբ, բայց որեւէ շփում իրենց միջեւ չկա, իսկ  Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը այլեւս մեծամասնություն չէ, բայց նորմալ ընդդիմություն է:

Վարչապետի խոսքերով, ինքն այլեւս անհնարին է համարում ՀՀԿ-ի՝ իշխանության վերադարձը. «Կարող են սպասվող ընտրություններում հաղթել նոր, այլ ուժեր, սակայն ՀՀԿ-ն՝ երբեք, նա այլեւս չի վերադառնա ու չի հաղթի, սա հաստատ է: Այդ ամենն իհարկե կախված չէ ինձնից, սակայն ես վստահ եմ, որ ժողովուրդը դա չի ուզում, ժողովուրդը նրանց չի ների, ես վստահ եմ դրանում»,-ասել է Ն. Փաշինյանը:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: