ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել.

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռաֆիկ Մաշադյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սարգսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սարգսյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։ Առողջապահության նախարարի տեղակալ է ն շանակվել Անահիտ Ավանեսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Like this post? Please share to your friends: