Մանվելի ընտանիքի անդամները կորցնում են խայտառակող հետքերը. Ապօրինությունների բացահայտվելու վախն է պատճառը. «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, եւ հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողոցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաեւ սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով։ «Ճիշտ ժամանակն է, որ ստուգումներ իրականացնողներն այցելեն նաեւ Էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ՝ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը: Գրիգորյանների ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաեւ կոմունալ վարձերը:

Like this post? Please share to your friends: