Մանվելի կինը միացավ իր ամուսնուն. Ինչ կատարվեց ժամեր առաջ…

NEWS.am-ը գրում է․

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հունիսի 23-ին մեղադրանք է առաջադրվել: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Like this post? Please share to your friends: