ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈՒՆ ՀԱՐՍԻԿԻՆ

Hraparak.am-ը գրում է․

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կնոջ՝ Հռիփսիմե Հակոբյանի գրառումն եմ կարդում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և հիշում տարիներ առաջվա մի դիպված, որը չեմ մոռանում։

Մտերմուհիներիցս մեկի մայրը մահացել էր։ Ինքը հեռու տեղից պիտի գար։ Ընկերուհիներով համարյա ամբողջ օրը այնտեղ էինք, ուզում էինք աղջկա պակասը լրացնել։ Սպասում էինք, թե երբ է մեր ընկերուհին գալու։

«Մորը վերցնելու ժամանակ» հասավ ու մի գոռո՜ց․․․ Բոլորս փշաքաղվել էինք։ Մեկ էլ հանկարծ մեզ նայեց ու լացելով ասաց․

-Ի՜նչ անարդար է կյանքը, ինչու՞ պիտի առաջինը հենց իմ մայրը մեռներ։ Ընկերուհիներով «սառանք» ու գլուխներս կախեցինք։ Խոսելու պահը չէր, բայց բոլորս էլ շփոթվեցինք․․․

Մանվելի հարսիկի ՝ Հռիփսիմեի գրառումը նման մի բան էր․

«Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, եւ ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»։

Սա այն դեպքն է, երբ ոչինչ չես կարող ասել, որովհետև խոսելու պահը չէ։ Այդ անունների մասին ԱԱԾ-ն գիտի ու պետք չէ տեղները ցույց տալ։ Բաներ կան, որ զուտ բարոյական դաշտում են և չեմ բարձրաձայնվում։ Մարդը կարող է ավելի ցավագին ընդունել, որ աշակերտի նամակը Զինվորին չի հասել, քան միլիոնների յուրացումը։ Բարոյական դաշտում ուրիշ օրենքներ են գործում․․․Այն ավելի ցավոտ է։

Հասմիկ Բաբաջանյան

Like this post? Please share to your friends: