«Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Արենա Զեյնալյանը

Րոպեներ առաջ Հայաստանն ընտրեց այն գեղեղցկուհուն, որը ներկայացնելու է մեր երկիրը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում: Իսկ այդ աղջիկը 24-ամյա Արենա Զեյնալյանն է Թեհրանից, որը հենց նոր ճանաչվեց «Միսս հայուհի 2018» մրցույթի հաղթող՝ առաջ անցնելով մյուս 19 մասնակիցներից: Արենան նաեւ արժանացավ «Միսս Համերաշխություն» տիտղոսին:

Լավագույն հնգյակում Արենայի հետ հայտնվեցին նաեւ Հռիփսիմե Սարգսյանը (5-րդ մրցանակ), Աննա Լորեցյանը (4-րդ մրցանակ), Սոնա Քերյանը (3-րդ մրցանակ), Հռիփսիմե Խաչատրյանը (Վիցե Միսս): Վերջինը նաեւ արժանացավ «Միսս Տաղանդ» կոչմանը:

Այս տարի մրցույթն անցկացվեց 2 փուլով: Առաջին փուլը, որը կոչվում էր «Տաղանդ», կայացավ հուլիսի 5-ին: Մրցույթի հաղթող ճանաչվեց 25-ամյա Էլիզա Մուրադյանը, որը ուղեգիր ստացավ դեպի «Միսս Տիեզերք»՝ դառնալով Հայաստանի առաջին մասնակիցը հեղինակավոր մրցույթում:

 

Like this post? Please share to your friends: