«Մի գնա» մեգահիթը «հեղափոխական» է դարձել. տեսանյութ

Հայաստանում հեղափոխական դիսկոտեկը շարունակվում է. համացանցում հայտնվել է ևս մեկ տարբերակ։

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երաժշտական յուրահատուկ ալիք է բարձրացել. «Թավշյա ռեփի» նման հիթեր գրելուց բացի, ոմանք նաև համաշխարհային հիթերի բառերն են փոխում և ներկայացնում արդիական համատեքստով։

Այս անգամ երգել են Սպիտակցի Հայկոյի` աշխարհի տարբեր երկրներում հայտնի «Մի գնա» մեգահիթը։

Տեսանյութը, որում աղջիկը երգում է «Մի գնա» երգի տարբերակներից մեկը, Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Ռուբեն Մուրադյանը։

«Քեզ խնդրում եմ, մի գնա, միտինգից դու մի գնա։ Ոստիկան մի վախենա, Նիկոլը միշտ մեզ հետ ա։ Աչքերդ լայն բաց արա ու դեպի մեզ քայլ արա», — երգում է աղջիկը։

Like this post? Please share to your friends: