ՄԻ ՏԽՈՒՐ ԳՐԱՌՈՒՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Hraparak.am-ը գրում է․

ԱԱԾ-ի գործը հեշտացել է։ Հենց միայն սոցիալական ցանցերի գրառումներով կարելի է «շունչ տալ այն գործերին», որոնք տասնյակ տարիներ մոխրի տակ մխում են ու չեն հանգում։

Երբ ցածր բալով երկարաշարժեր են լինում, մասնագետներն ասում են՝ չանհանգստանաք, հողի ընդերքը իր մեջ չի կուտակում, լիցքաթափվում է փոքր չափաբաժիններով։

Ժողովուրդ ջան այդ ինչքա՜ն ցավ եք կուտակել ձեր մեջ․․․

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջի գրառումն եմ կարդում Մանվել Գրիգորյանի մասին։ Այնքա՜ն շատ են արձագանքները։ Ուշադրությունս գրավում է մեկը։ Գրառողը, ինչքան հասկացա ֆեյսբուքյան իր էջից՝ Իտալիայում է, Միլանում։ Հեռու հեռվում է, բայց չի մոռացել դեպքը․

Nune Margaryan

Իմ խմբի տղային էլ , պետ. համալսարանի կենսաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող՝ զորամասի մեջ հետևից կրակել էր տվել, միայն նրա համար , որ մեքենան զորամաս մտնելիս փաստաթղթեր էր պահանջել, ասել էին Մանվելի մեքենան է, ասել էր կապ չունի: Հովհաննեսի հայրը մեկ տարի հետո վշտից իրեն կախեց: Հովհաննեսը մի հոյակապ երիտասարդ էր, սովորող, գիտակից, կյանքը չափազանց սիրող, պարկեշտ, դաստիարակված, մորն ու քույրերին պաշտող … ընտանիքի միակ զավակն էր երեք քրոջ մի եղբայր, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից:

ՀԳ Ազգս դարձել է չարագործությունների կենդանի վկա։ Լռել ենք․․․

Like this post? Please share to your friends: