Այն դուխը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը ոգևորում է մեզ. Մի օր բոլորս էլ տուն կգնանք. վիդեոնամակ՝ զինվորներից

 

րցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում են ծառայում սերժանտ Արո Գասպարյանը, Մերուժան Ավետիսյանը, Արտյոմ Գյուլինյանն ու Կարեն Բադալյանը։
Սերժանտ Գասպարյանը Արցախից է՝ Ասկերանից։

Նշում է՝ շուտ-շուտ չի տուն գնում ու կարոտում է ընտանիքի բոլոր անդամներին։

Զինվոր որդին ընտանիքի անդամներին մաղթում է երջանկություն ու, ամենակարևորը, համբերություն։

Մերուժան Ավետիսյանը Երևանից է։  Մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է։ Կարոտել է բոլորին։

Գյուլինյան Արտյոմը Շամշադինից է։ Նա էլ արդեն մեկ տաւոց ավելի է, ինչ պաշտպանում է հայրենիքի սահմանները։

Ինչպես ծառայակից մյուս ընկերները՝ Արտյոմը, նույնպես, ընտանիքի անդամներին մաղթում է համբերություն։

Կարեն Բադալյանն էլ Վարդենիկ քաղաքից է։ Բոլորին կարոտել է, մաղթում է համբերություն։

«Համբերություն, էթալու ենք տուն էլի մի օր բոլորս»,-ասում է նա։

«Եթե մարդ աչքերով նայում է վախին, դա արդեն մարդու մեջ լիքը բան է փոխում»,-ի պատասխան իմ հարցին՝ ի՞նչ-որ բան փոխվել է իրենց կյանքում այս ընթացքում, պատասխանում է սերժանտ Գասպարյանը։

Տղաներին ոգևորել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

«Այն դուխը, որ տրվել է դրսից, Նիկոլ Փաշինյանը, որ կարողացել են արդարությունը դնեն երկրում, դա էլ է մեծ ոգևորություն մեզ համար»,-ասում է Գասպարյանը։

Ծառայությունից խուսափող տղաներին կոչ են անում գալ ու ծառայել։

«Թող գան, իսկական իմանան՝ կյանքը որտեղից է սկսվում»։

Հեղինակ՝ Անի Վարդանյան, Lուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

Like this post? Please share to your friends: