Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը. Այս անգամ Մկոն բանտարկյալի հանդերձանքով է

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն (Մկո) Instagram-ի իր էջում կրկին հումորային լուսանկար է հրապարակել: Դերասանն իր միկրոբլոգում տեղադրած զվարճալի լուսանկարին կից կատարել է ոչ պակաս հումորային գրառում: Մկոն գրել է. «Ինձի էլ էն ամենավերջում բաց կթողեք չէ՞ ապէ ջան…»:

Մենք բազմիցս ենք նշել, որ հումորիստի միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուները միշտ աչքի են ընկել իրենց հումորով: Այս հրապարակումը եւս արժանացել է վերջիններիս մեկնաբանություններին:

Նշենք, որ երեկ Մկոն հումորային լուսանկար էր հրապարակել արդիական՝ ֆուտբոլային թեմայով: Լուսանկարում Մկոյի ձեռքին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի գավաթն էր, սակայն նա այնքան էլ երջանիկ տեսք չուներ: Հումորիստը մեկնաբանել էր լուսանկարը հետեւյալ կերպ. «Տեսնես մի օր էս գավաթը Հայաստան կգա՞»: Հետեւորդները արձագանքել են հրապարակմանը: Նրանցից մեկն, օրինակ, գրել է «Մինչև գա բոլորս կծերանանք»:

աղբյուր

Like this post? Please share to your friends: