«Նախքան զոհվելը երեք օր ոչինչ չէր կերել». Պատմում է Քառօրյայի օրերին զոհված Ռոբերտ Աբրահամյանի հայրը

«Նախքան զոհվելը երեք օր ոչինչ չէր կերել». Պատմում է Քառօրյայի օրերին զոհված Ռոբերտ Աբրահամյանի հայրը.

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված  Ռոբերտ Աբրահամյանի մարմնի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեք օր ոչինչ չէր կերել:

Մանվել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերված թալանի առնչությամբ Ռոբերտ Աբրահամյանի հայրն ասում է. «Նա իր արջերին էր կերակրում, իսկ մեր երեխաները սոված էին: Գոնե կուշտ լիներ, դիմադրեր էդ ցավին, ողջ կմնար, իմ կողքին կլիներ»,- հուզված պատմում է զոհված զինվորի հայրը:

Պատմում է,որ նույնիսկ եղել են դեպքեր,որ Մանվել Գրիգորյանը անձամբ թույլ չի տվել սնունդը հասցվի զինվորներին,հրամայել է,որ տանեն իր պահեստ։

Like this post? Please share to your friends: