Նիկոլ Փաշինյանը Հրազդանում մկրտության արարողության է մասնակցել

armlife.am-ը գրում է

Օրեր առաջ Սասուն Միքայելյանը Հրազդանում հերթական մեծ խնջույքն էր կազմակերպել: Այս անգամ ասում են արդեն թոռան մկրտությունն էր, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ: Միջոցառումը տեղի է ունեցել Հրազդան քաղաքում, ինչպես հրազդանցիներն են ասում, Ճռոյի օբյեկտում: Նույն այդ օբյեկտում որոշ ժամանակ առաջ Սասուն Միքայելյանը դարձյալ մեծ խնջույք էր կազմակերպել` Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ` այս անգամ հավաքի առիթը եղել էր Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը:
Իշխանափոխությունից հետո Սասուն Միքայելյանը. ի տարբերություն իր նախկին` ընդդիմադիր կարգավիճակի և այսօրվա համաժողովրդական իշխանության շատ ու շատ ներկայացուցուցիչների, գրեթե լրատվամիջոցների համար անհասանելի է, փոխարենը պարբերաբար տեղեկություն է հայտնվում, որ Հանքավանում պատգամավորը ձեռնամուխ է եղել ինչ- որ շինարարության, կամ էլ խնջույքներ կազմակերպում:

Like this post? Please share to your friends: