Ո՞րքան արժեն վարչապետի ժամացույցները․ Փաշինյանը պարզաբանում է (լուսանկար)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ։ Ուրեմն, հայկական արդադրության այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով: Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել:
Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է: Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր:)

Like this post? Please share to your friends: