Ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին

Armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Բագրևանդ փողոցում: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունները՝ նշելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում:

Նշենք, որ այսօր ոստիկանները գործողություններ էին իրականացրել նաև Լեո փողոցում. բերման էին ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները: Նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, որի օրինականությունը ստուգվում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Like this post? Please share to your friends: