Ոստիկանության վիճակը բարդ է. ի՞նչ են պատմում ոստիկանները

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երեւանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, մոտակա մարզերի ոստիկաններն են հաճախ ծառայություն իրականացնում մայրաքաղաքում: Մեկ այլ ուսումնասիրության «նյութ» է ոստիկանապետի աշխատաոճը: Համակարգում արդեն սովորական են դիտարկում այն հանգամանքը, որ Վալերի Օսիպյանը թերանում է աշխատանքում: Ոստիկաններն անգամ պատմում են, որ հաճախ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ ինչ-որ գործ ուղարկվում է բոլորովին այլ վարչություն, զեկուցագրերը գնում են այլ ուղղություններով, իրական «տերերին» չեն հասնում, ու աշխատանքը տապալվում է: Ի դեպ, որեւէ նշանակում, ըստ համակարգի աշխատակիցների, առանց վարչապետի ուղիղ հավանության չի լինում: Բոլոր պաշտոնների նշանակման գործում անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը»:

Like this post? Please share to your friends: