Ով է «կետցես» գրող ուսուցչուհին

Սոցցանցերում երեկ մեծ արձագանք էր ստացել այս տետրի թուղթը. Ուշադրության կենտրոնում ուսուցչի սխալ գրած բառն էր: Այս գրառումից հետո չուշացավ նաև Անահիտ Բաշխշյանի մեկնաբանությունը, ով տեղադրելով լուսանկարն իր էջում, գրել էր. «Գիտեմ, որ այս ուսուցչուհին աշխատում է Երևանի թ. 155 դպրոցում ու ծնողերն իրենց երեխային այդ դասվարի մոտ չեն ուզում ուղարկել, մի՞թե իրավացի չեն ծնողները: Ինչպե՞ս է ատեստավորվել այս ուսուցչուհին: Կարծում եմ այս հարցը պետք է հետաքրքրի քաղաքապետարանի կրթության վարչությանը»: Չնայած այս ամենին 155 դպրոցի փոխտնօրենը միանշանակ ժխտում է, որ այդ ուսուցիչն իրենց դպրոցից է. «Այդ ուսուցիչը մեր դպրոցից չէ, մենք նման ինֆորմացիա չունենք, այն տղան, ումից Անահիտ Բախշյանը վերցրել էր այդ տեղեկատվությունը, արդեն հեռացրել է նկարը, դա նշանակում է, որ թյուրիմացություն է եղել»:

Փորձեցինք մանրամասներ պարզել Անահիտ Բախշյանից Primenews-ին նա պատմեց, որ նկարը ծնողներից մեկն է փոխանցել. «Նկարի հրապարակումից մեկ օր առաջ ինձ զանգահարեց մի ծնող, ասելով որ Կրթության և գիտության նախարարն ասել է, թե դասվարի ընտրությունը պետք է լինի վիճակահանությամբ, և կա այսպիսի մանկավարժ, որի աշակերտներից մեկի տետրի մեջ այսպիսի սխալ կա, ասում է՝ ինչպե՞ս ես վստահեմ այդ ուսուցչին: Այս տետրի թուղթն առաջին անգամ չէ, որ շրջանառվում է, դա 2-3 տարի առաջ էլ է եղել, իսկ նրանք հետևություն չեն արել դրանից»: Դիտարկմանը, որ դպրոցի տնօրենը միանշանակ ժխտում է, թե դա իրենց դպրոցի ուսուցիչներից մեկն է, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես կգտնեմ այդ ծնողին, խոստանում եմ կգտնեմ»:

Աղբյուրը՝ primenews.am

Like this post? Please share to your friends: